🔹Որո՞նք են ՀՀ հասարակության հիմնական վախերը։
🔹Որո՞նք են մեր ռացիոնալ, և որո՞նք՝ իռացիոնալ վախերը և ինչո՞ւ։
🔹Ո՞ր վախերն են անհանգստացնում գրեթե ողջ բնակչությանը։
🔹Ի՞նչ հիմնական գործոններով են պայմանավորված մեր հասարակության վախերը։
🔹Ո՞րն է վախի սոցիալական գործառույթը․ ինչպե՞ս են արտաքին որոշ ուժեր մեր վախերը օգտագործում և ազդում հասարակական կարծիքի վրա։
🔹Արդյո՞ք ՀՀ հասարակության լայն շերտերը Ռուսաստանին համարում են դաշնակից երկիր։
🔹Ինչպիսի՞ հիմնական վախեր են առկա ադրբեջանական հասարակությունում։
Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են պատմական գիտությունների թեկնածու, հրապարակախոս Միքայել Զոլյանը, քաղաքագետ, անկախ հետազոտող Էդգար Վարդանյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը: