Play Video
Next Gen #3. Խաղաղության օրակարգը

🔹Որքանո՞վ է կարևոր, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրի հատկապես արևմտյան հարթակներում։
🔹Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ երիտասարդների լայն շրջանակներում ներքաղաքական գործընթացների հանդեպ անտարբերությունը։
🔹Ի՞նչ ակնկալիքներ կան հանրության մեջ խաղաղության պայմանագրի ստորագրումից։
🔹Որքանո՞վ են ճիշտ օգտագործվում մեր ներքին ռեսուրսները, և ո՞ր հարցերում է մեր արտաքին դիվանագիտությունը կաղում։
🔹Արևմուտքը և Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղության գործընթացի հետ կապված ի՞նչ էական տարաձայնություններ ունեն։

Այս հարցերի շուրջ զրուցում են վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը, «Ռեստարտ Վանաձոր» ՀԿ անդամ Տիգրան Լալայանը և Ռուբեն Բանուչյանը։

NextGen պոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։

Հաղորդաշարն իրականացվում է «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search