37․ Գիտության շաբաթ | Բուն զրույց. Կրթություն

Հոկտեմբերի 1-6-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Համազգային գիտության շաբաթ։ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում տեղի կունենան գիտությանն ու տեխնոլոգիաներին նվիրված տարաբնույթ միջոցառումներ։ Գիտության շաբաթը նախաձեռնել և իրագործում է «Գիտուժ» հանրային նախաձեռնությունը։

Գիտության շաբաթը նախաձեռնելու մղումների, միջոցառման նպատակների և օրակարգի մասին են զրուցում Հայաստան Գրիգորյանը և «Գիտուժ» -ի աշխատանքների համակարգող Լիլիթ Մարգարյանը։

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search