Play Video
35․ Բուն զրույց. Կրթություն | Մեդիագրագիտություն

Մենք բոլորս ապրում ենք օրեցօր շատացող տեղեկատվական հոսքերի դարաշրջանում․ շարունակ սպառում, երբեմն էլ ստեղծում ենք մեդիաբովանդակություն։ Տեղեկատվական աշխարհում կողմնորոշվելու համար մարդուն նոր հմտություններ են պետք։ Մեդիագրագիտությունն այսօր կրթության ամենաանհրաժեշտ բաղադրիչներից մեկն է։

Մեդիագրագիտության կարևորության, Հայաստանի բնակչության մեդիագրագիտության մակարդակի և այն բարձրացնելու նպատակով իրականացվող տարբեր կրթական ծրագրերի մասին են զրուցում Հայաստան Գրիգորյանը և «Ինտերնյուս» կազմակերպության «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» փոխտնօրեն, մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանը։

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search