Դպրոցներում կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ, օրինակ՝ առարկայական մեթոդական միավորումներ, մանկավարժական, ծնողական ու աշակերտական խորհուրդներ։ Աշակերտական խորհուրդը ստեղծվում է դպրոցի գործունեության կազմակերպմանը նպաստելու, անմիջականորեն իրենց վերաբերող հարցերի մասին սովորողների կարծիքի ազատ արտահայտումն ապահովելու և սովորողների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ դպրոցի կանոնադրության պահպանումը վերահսկելու նպատակով։
«Բուն զրույց․ կրթություն» հաղորդաշարի հերթական թողարկմանը Հայաստան Գրիգորյանը և իրավաբան, հետազոտող Անահիտ Մկրտչյանը զրուցում են Հայաստանի դպրոցներում աշակերտական խորհուրդների գործունեության մասին։
«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։