Հայաստանի Հանրապետությունը 1998 թվականին վավերացրել է «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» շրջանային կոնվենցիան, որով պարտավորվել է հնարավորությունների սահմաններում և իր կրթական համակարգի շրջանակներում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար երաշխավորել իրենց լեզուն ուսումնասիրելու կամ այդ լեզվով կրթություն ստանալու հնարավորություն։
Ազգային փոքրամասնությունների կրթական իրավունքների և մասնավորապես եզդիների կրթական իրավունքների մասին են զրուցում Հայաստան Գրիգորյանը և «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ անդամ Զեմֆիրա Քալաշյանը։
«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։