Play Video
30․ Բուն զրույց. Կրթություն | «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիա

Հայաստանում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների թվում կան 40-ից ավելի ոչ պետական դպրոցներ։ 2021 թվականից ոչ պետական դպրոցների մի մասն անդամակցում է «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիային, որի նպատակն է Հայաստանում անկախ դպրոցների զարգացումը և կարողությունների ուժեղացումը։

Ասոցիացիայի ստեղծման նպատակների, գործունեության ընթացքի և արդյունքների մասին են զրուցում Հայաստան Գրիգորյանը և ասոցիացիայի համահիմնադիր և գործադիր տնօրեն Շամամ Գևորգյանը։

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search