Play Video
29․ Բուն զրույց. Կրթություն | Կոմպետենցիոն ուսուցում

Կրթության կազմակերպման հիմքում ընկած հիմնարար փաստաթուղթը չափորոշիչն է, որը պարտադիր է բոլոր ուսումնական հաստատությունների համար։ 2021 թվականին կառավարությունը հաստատեց հանրակրթության նոր չափորոշիչը և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը։ Ե՛վ նախադպրոցական կրթության, և՛ հանրակրթության չափորոշիչների հիմքում դրվել է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը։

Ի՞նչ է կարողունակությունը, ինչպե՞ս պետք է կազմակերպել կարողունակահեն կրթությունը, և կրթության այս մոդելում ի՞նչ դերակատարություն ունի ուսուցիչը, զրուցում են Հայաստան Գրիգորյանը և արժեքային կրթության փորձագետ Հռիփսիմե Խանզադյանը։

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search