Play Video
28․ Բուն զրույց. Կրթություն | Նախադպրոցական կրթություն

Նախադպրոցական կրթությունը հանրակրթության սկզբնական աստիճանն է, որն ուղղված է նախադպրոցական տարիքի երեխաների մտավոր, ֆիզիկական, հոգեկան և սոցիալական զարգացմանը, դաստիարակությանը, ուսուցմանն ու խնամքին։ Նախադպրոցական կրթության ճիշտ և արհեստավարժ կազմակերպումը կարող է էապես նպաստել երեխաների սոցիալականացմանը և հետագա կրթական հաջողություններին։

Նախադպրոցական կրթության կարևորության, ոլորտում առկա խնդիիրների, ինչպես նաև վերջին օրենսդրական փոփոխությունների ազդեցության մասին են զրուցում Հայաստան Գրիգորյանը և Նոյեմբերյանի համար 2 մսուր-մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը։

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search