Play Video
26․ Բուն զրույց. Կրթություն | Մեծահասակների կրթություն

Կրթությունը երբեմն ընկալվում է որպես ֆորմալ ուսումնական հաստատություններում իրականացվող ուսուցման գործընթաց՝ նախատեսված երեխաների ու երիտասարդների համար։ Մինչդեռ իրականում տարբեր ձևերով կրթվելու, մեր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները զարգացնելու անհրաժեշտություն առաջանում է ամբողջ կյանքի ընթացքում։

Մեծահասակների կրթության մասին են զրուցում Հայաստան Գրիգորյանը և Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը։

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search