Վերջին շրջանում տարրական կրթական համակարգի ամենատեսանելի փոփոխությունը եղել է միավորային գնահատումից հրաժարվելը։ Մեր հասարակությունում բազմաթիվ երեխաներ չսիրելով, հարկադրանքով են հաճախում դպրոց։ Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ երեխաների կրթության որակի բարելավման համար, արդյո՞ք պարտադիր է, որ բոլոր երեխաները սիրեն դպրոց գալը, թե՞ չսիրելն էլ է բնական։
Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում Հայաստան Գրիգորյանը և «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ դասախոս Արա Աթայանը ։
«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։