Դեբեդ գետի վարարումից հետո Լոռու մարզի մի շարք համայնքներում աղետալի իրավիճակով պայմանավորված` ՀՀ կառավարությունը հայտնեց, որ ունեն դեպքի վայրում աշխատող կամավորների կարիք։
Ռազմիկը Թալինի համայնքապետարանում է աշխատում. զարգացման ծրագրերի և զբոսաշրջության ոլորտի առաջատար մասնագետ է։ Լսելով, որ կամավորների կարիք կա, միանգամից Թալինի համայնքապետարանում աշխատող մի շարք այլ մարդկանցով որոշել են մեկնել դեպքի վայր։
Ռազմիկը հաճելիորեն զարմացած պատմում է, որ համայնքապետարանի աշխատակիցներից բացի Թալինի այնքան շատ բնակիչներ էին պատրաստակամություն հայտնել կամավորական աշխատանքների մասնակցելու, որ մի մասի տեղափոխումն ուղղակի ֆիզիկապես անհնարին էր. բավարար փոխադրամիջոց չկար։
Նախագծի շրջանակներում ներկայացվում են տարբեր կամավորական նախաձեռնություններ ու անհատ կամավորներ, որոնք, չխնայելով իրենց ժամանակը, հաճախ սեփական ռեսուրսների հաշվին ու ֆիզիկական աշխատանքով փորձում են օգնել կարիքավորներին, կրթել կամ բարելավել որևէ բնագավառ: Նախագիծը նպատակ ունի խրախուսել կամավորությունը Հայաստանում: «Կամավոր» շարքն իրագործվել է ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ: