Մի շարք սոցիոլոգիական հարցումներ ցույց են տալիս, որ Հայաստանում հանրության շրջանում լրատվամիջոցների նկատմամբ վստահության մակարդակը բավական ցածր է։ Թվում էր, թե հարաբերականորեն ազատ և պետության անհարկի միջամտությունից զերծ մամուլի պարագայում պատկերն այլ պետք է լիներ, սակայն փաստերն այլ բան են ասում։ Ինչո՞ւ է այսպես, և ինչպե՞ս կարելի է մեդիայի հանդեպ վստահությունը վերականգնել։
Ինքնակարգավորման համակարգերը զարգացած դեմոկրատիաներում այն գործիքներն են, որոնք հնարավորություն են տալիս մի կողմից լրատվամիջոցներին ազատ լինել պետության անհարկի միջամտությունից, մյուս կողմից հանրությանը պաշտպանել անբարեխիղճ լրատվությունից։
«Մեդիա դիտորդ» փոդքասթի այս թողարկմանը այս հարցերի շուրջ են զրուցում Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը, Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր, Հայաստանի լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնի անդամ Գնել Նալբանդյանը և Հակոբ Կարապետյանը։