Play Video
#1․ Մեդիա դիտորդ

Հայաստանում մեդիայի կարգավորման հիմնական՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքն ընդունվել է հեռավոր 2003 թվականին և հասկանալի է, որ արդիականացման կարիք ունի։ Հայաստանի կառավարությունը լրագրողական կազմակերպությունների հետ միասին նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են մեդիակոնտենտի որակի բարելավմանը և մեդիաների ինքնակարգավորման զարգացմանը։ Այս նախաձեռնությունը ոչ միանշանակ է ընդունվել լրագրողական համայնքում և քննարկումներ առաջացրել։ Լրագրողական համայնքի մի մասը մեդիայի ազատության հետ կապված մարտահրավերներ է տեսնում այդ փոփոխություններում։

«Մեդիա դիտորդ» փոդքասթի առաջին թողարկմանը այս հարցերի շուրջ են զրուցում Մեդիամաքս լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, Հայաստանի լրատվական միջոցների էթիկայի դիտորդ մարմնի անդամ Դավիթ Ալավերդյանը, լրագրող Կորյուն Սիմոնյանը և Հակոբ Կարապետյանը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search