🔹 Ըստ հետազոտությունների` ընտանեկան բռնության հետ կապված խնդիրները ի՞նչ տարածում և ի՞նչ լրջություն ունեն Հայաստանում։
🔹Վերջին տարիներին ի՞նչ տեղաշարժեր կան ընտանեկան բռնության կանխարգելման գործում։
🔹 ՀՀ-ում իրավապահ համակարգի ներգրավվածությունը համապատասխան բարեփոխումներին ի՞նչ դեր է ունեցել ընտանեկան բռնության կանխարգելման հարցում։
🔹Ի՞նչ խնդիրներ և բացթողումներ կան մեր օրենսդրության և օրենքների գործնական կիրառման դաշտում։
🔹Ի՞նչ դեր ունի ՀՀ տարբեր մարզերում ընտանեկան բռնության իրական պատկերն արտացոլող վիճակագրությունը խնդիրների վերհանման համար։
🔹Հին հայկական ավանդական ընտանիքներում ի՞նչ դեր և իրավունքներ են ունեցել կանայք։
🔹Ստամբուլյան կոնվենցիան ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ օրենսդրական դաշտի և մեր հասարակության վրա։
🔹Ի՞նչ քայլեր պետք է անեն պետությունն ու անհատները հասարակության մեջ բռնության նկատմամբ թյուր ընկալումների հաղթահարման համար։
«Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց» հաղորդաշարի վերջին` ամփոփիչ թողարկմանը այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Աննա Մինասյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գենդերային ծրագրերի ղեկավար Լուսինե Սարգսյանը։
«Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց» հաղորդաշարում քննարկում ենք Եվրոպայի Խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան»․ խոսում ենք փաստերով, հասկանալի լեզվով և սառը գլխով։