Play Video
17․Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Համակարգված և փաստահեն քաղաքականություններ

🔹Որքանո՞վ են այսօր բռնության կանխարգելման ոլորտում մեր երկրի գործողությունները համակարգված և փաստահեն։
🔹Բռնությունը առավելապես հասարակության ո՞ր շերտերին և հարաբերությունների ո՞ր տեսակներին է վնասում։
🔹Ընտանեկան բռնության արդյունավետ կանխարգելման գործում ի՞նչ դեր ունի կրթությունը։
🔹Բռնության կանխարգելման գործում որքանո՞վ են տարբեր շերտերը՝ քաղհասարակությունը, մեդիան, հանրությունը և այլն, ներգրավված և արդյունավետ աշխատում։
🔹Բռնության դեմ պայքարի քաղաքականության մեջ որքանո՞վ են կարևոր տվյալները, փաստերը, վիճակագրությունները, վերլուծությունները, և արդյո՞ք ՀՀ քաղաքականությունն այս ոլորտում փաստահեն է։
🔹Համակարգված և փաստահեն քաղաքականությունների վերաբերյալ ի՞նչ դրույթներ կան Ստամբուլյան կոնվենցիայում։
🔹Կոնվենցիայի դրույթներում կա՞ն արդյոք Հայաստանի օրենսդրության համար խնդրահարույց կամ դժվար իրագործելի կետեր։

Զրուցում են Աննա Մինասյանը և սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը։

«Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց» հաղորդաշարում քննարկում ենք Եվրոպայի Խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան»․ խոսում ենք փաստերով, հասկանալի լեզվով և սառը գլխով։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search