🔹Հայաստանում ներկայումս որքանո՞վ է արդյունավետ կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության գործերով դատաքննությունը, և վերջին տարիներին կա՞ արդյոք առաջընթաց։
🔹Որքանո՞վ են պատրաստված ընտանեկան բռնության հարցերով զբաղվող դատավորները։
🔹Ի՞նչ ռիսկեր է պարունակում բռնության նորմալիզացումը երեխաների դաստիարակության համար։
🔹Արդյունավետ դատաքննությանն անդրադարձող ի՞նչ դրույթներ կան Ստամբուլյան կոնվենցիայում։
🔹Ստամբուլյան կոնվենցիայի համապատասխան դրույթներում կա՞ն արդյոք մեր օրենսդրությանը հակասող կետեր։
🔹Ի՞նչ հենասյուների վրա է հիմնված Ստամբուլյան կոնվենցիան։
🔹Ինչո՞ւ է կարևոր դատավորների վերապատրաստումը և Հայաստանում ընտանեկան բռնության և կանանց բռնության դեպքերի հանդեպ կարծրատիպային մշակույթի վերացումը։
Զրուցում են Աննա Մինասյանը և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Լիզա Գրիգորյանը։
«Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց» հաղորդաշարում քննարկում ենք Եվրոպայի Խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան»․ խոսում ենք փաստերով, հասկանալի լեզվով և սառը գլխով։