Play Video
14․Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Ոստիկանության արձագանքը ընտանեկան բռնության դեպքերին

🔹Ոստիկանության՝ ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության դեպքերին արձագանքելու վերաբերյալ ի՞նչ կարգավորումներ կան մեր օրենսդրության մեջ։
🔹Նոր քրեական դատավարության օրենսգրքում ինչպիսի՞ դեր ունի ոստիկանությունը ընտանեկան բռնության դեպքերով վարույթների շրջանակներում։
🔹Ո՞րն է ընտանեկան բռնության դեպքերին միջամտելու ամենագործուն միջոցը իրավապահ համակարգում։
🔹Ի՞նչ է ենթադրում անհետաձգելի միջամտությամբ որոշումը ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության համատեքստում։
🔹Արդյո՞ք օրենսդությամբ ամրագրված համապատասխան կարգավորումները արդյունավետորեն իրագործվում են Հայաստանում։
🔹Ստամբուլյան կոնվենցիայում ի՞նչ դրույթեր կան ընտանեկան բռնության դեպքերին ոստիկանության արձագանքի վերաբերյալ։
🔹Կա՞ն արդյոք կոնվենցիայի կետերի և մեր ներպետական օրենսդրության մեջ հակասություններ, և ինչպե՞ս կարող է այս կետերի ընդունումը արդյունավետ դարձնել ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը։

Զրուցում են Աննա Մինասյանը և Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ծրագրի ազգային համակարգող Արմեն Գրիգորյանը։

«Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց» հաղորդաշարում քննարկում ենք Եվրոպայի Խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան»․ խոսում ենք փաստերով, հասկանալի լեզվով և սառը գլխով։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search