Հայկական օրենսդրական դաշտում ի՞նչ կարգավորումներ, դրույթներ և օրենքներ կան ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ։
Ինչո՞ւ է ազգակցական կապ ունեցող անձի կողմից կատարված սպանությունը ավելի ծանր պատիժ ենթադրում։
Ինչո՞ւ ընտանեկան բռնության դեպքում տուժողի և բռնարարի հաշտեցումը քրեական վարույթի կարճման հիմք չէ։
Հայաստանը ընտանեկան բռնության հետ առնչություն ունեցող ի՞նչ կոնվենցիաների է միացել մինչ օրս։
Ըստ Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների՝ բռնության ո՞ր տեսակներն են դառնալու քրեորեն պատժելի։
Ի՞նչ է ենթադրում անձին հետամտելը իրավական տեսանկյունից։
Արդյո՞ք կա հակասություն Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների և մեր օրենսդրության համապատասխան կետերի միջև, և որո՞նք են Ստամբուլյան կոնվենցիայի ընձեռած առավելությունները։
Զրուցում են Աննա Մինասյանը և Արդարադատության նախարարության խորհրդական Հեղինե Ենգոյանը։
«Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց» հաղորդաշարում քննարկում ենք Եվրոպայի Խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան»․ խոսում ենք փաստերով, հասկանալի լեզվով և սառը գլխով։