🔹Ինչպե՞ս կարող է ապատեղեկատվությունը ազդել մարդկանց լայն շրջանակների զգացմունքների վրա։
🔹Բլոգե՞րը, թե՞ բիզնեսն է պատասխանատվություն կրում խնդրահարույց ապրանքի գովազդման ժամանակ։
🔹Հատկապես ո՞ր ոլորտներում են ապատեղեկատվություն տարածում բլոգեր-ինֆլյուենսերները։
🔹Ինչո՞ւ են հայաստանյան բլոգերները հիմնականում խուսափում համագործակցել բիզնեսի հետ աշխատող միջնորդների, գործակալությունների հետ․ ի՞նչ դեր ունեն այդ գործակալությունները։
Զրուցում են Մանե Մադոյանը, Գևորգ Պողոսյանը և բլոգեր, մարկետինգի մասնագետ և Metrix Digital ընկերության հիմնադիր և ղեկավար Լիլիթ Բրոյանը։
«ԴիզԲիզը» փոդքասթ է բիզնես միջավայրում ապատեղեկատվության տարածման հետևանքների և դրանց կառավարման գործիքների մասին։ Հաղորդակցության ոլորտի հետ առնչվող տարբեր դերակատարների` հանրային կապերի պատասխանատուների, լրագրողների, իրավաբանների, գործարարների, մարքեթինգի փորձագետների հետ քննարկումներ՝ հիմնված իրական փորձառության և արձանագրված դեպքերի ուսումնասիրության վրա։