🔹Իրավունքի տեսանկյունից ի՞նչ տարբերություններ կան վարկաբեկման և զրպարտության միջև։
🔹Բիզնեսի ո՞ր հատվածներն ունեն հստակ իրավական կարգավորումների կարիք։
🔹Ինչպիսի՞ ընկալում կա մեր հասարակությունում մտքի գողության վերաբերյալ։
🔹Սպառողին մոլորեցնելու ի՞նչ տարածված մեթոդներ են կիրառում անբարեխիղճ տնտեսվարողները։
Զրուցում են Մանե Մադոյանը, Գևորգ Պողոսյանը և իրավաբան, «Advise» խորհրդատվական ընկերության համահիմնադիր Արա Ղզմալյանը։
«ԴիզԲիզը» փոդքասթ է բիզնես միջավայրում ապատեղեկատվության տարածման հետևանքների և դրանց կառավարման գործիքների մասին։ Հաղորդակցության ոլորտի հետ առնչվող տարբեր դերակատարների` հանրային կապերի պատասխանատուների, լրագրողների, իրավաբանների, գործարարների, մարքեթինգի փորձագետների հետ քննարկումներ՝ հիմնված իրական փորձառության և արձանագրված դեպքերի ուսումնասիրության վրա։