🔹Արդյո՞ք հնարավոր է մարդուն սովորեցնել լինել բարոյական։
🔹Ինչպիսի՞ փոխհարաբերությունների մեջ են ազատությունն ու բարոյականությունը։
🔹Ո՞րն է կոգնիտիվիզմի էությունը։
🔹Բարոյականության վերաբերյալ ի՞նչ թյուր պատկերացումներ կան հայ հասարակությունում։
🔹Ինչպիսի՞ պատկերացումներ ուներ Պլատոնը բարոյականության վերաբերյալ։
🔹Ինչպիսի՞ն է մեր հասարակությունն այսօր բարոյականության տեսանկյունից։
Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի ներածական թողարկմանը այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Հայարփի Սահակյանը և փիլիսոփայության դասախոս Սերոբ Խաչատրյանը։
Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։