Play Video
1․ԱՄԿԱ հիմնադրումը | Բուն զրույց․Արբիտրաժ

🔹Ինչո՞ւ Հայաստանում նոր արբիտրաժային հաստատություն ստեղծելու կարիք կար, և ինչո՞ւ ստեղծվեց ԱՄԿԱ-ն։
🔹Ի՞նչ դրական փոփոխությունների կարող է հանգեցնել արբիտրաժային ամուր համակարգի առկայությունը երկրում։
🔹Ինչպիսի՞ն է միջազգային փորձը այս ոլորտում։
🔹Ինչո՞ւ են մարդիկ երբեմն խուսափում դիմել արբիտրաժային հաստատությունների։
🔹Ինչո՞ւ պետությունը պետք է շահագրգիռ լինի արբիտրաժային ինստիտուտների կայացման հարցում։
🔹Արդյո՞ք մեր օրենսդրությունը արբիտրամետ է, այս ոլորտին առնչվող ի՞նչ օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել վերջին շրջանում։
🔹Ի՞նչ հաջողություններ է գրանցել ԱՄԿԱ-ն արբիտրաժային և հաշտարարության ոլորտներում։
🔹Ինչո՞ւ են կարևոր դատարան-արբիտրաժ փոխհամագործակցող հարաբերությունները։

Այս և այլ թեմաների շուրջ են զրուցում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոնի» տնօրեն Տիգրան Դադունցը։

Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային գործընթաց է, որը կիրառվում է անհատների և կազմակերպությունների կողմից՝ ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները լուծելու համար:

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մատուցում է բարձրորակ ծառայություններ վեճերի այլընտրանքային լուծման եղանակների բնագավառում՝ ծառայելով որպես մշտապես գործող արբիտրաժային և հաշտարարական հաստատություն։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր պաշտոնական կայքում` www.amca.am

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search