Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման թեման կլիմայական փոփոխություններն են, շրջակա միջավայրի դեգրադացիան և ջրերի կառավարման խնդիրը, ինչպես նաև դրանց փոխկապակցվածությունը անվտանգային հարցերին:
Հաղորդման հյուրերն են ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու Դիանա Հարությունյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը: