Play Video
Բուլկի կլնենք. էպիզոդ 1. Բարիները

Այս ֆիլմը մի քանի գլխավոր հերոս ունի՝ Տիգրանը, Գևը, իր հին 31-ը, քաղաքն ու տարբեր ոգևորված ու հիասթափված մարդիկ: Տիգրանը 9-րդ դասարանում տեղափոխվել է Արցախից Վանաձոր՝ ուսում ստանալու: Ուզում էր դերասան դառնալ: Թատրոնում լավ էր, ընկերներ ձեռք բերեց, օրինակ՝ Գևին: Գևը բանակից հետո թողեց դերասան դառնալու երազանքը ու հիմա զբաղվում է ամեն ինչով՝ ինչ պատահի: Նա հին 31 է քշում, անընդհատ գործ է ման գալիս, ինքն իրեն է ման գալիս ու չի կարողանում պատասխանել՝ ինչ է ուզում այս կյանքում:

Նույնն էս քաղաքն է՝ քանդուքարափ փողոցներով, որտեղ թափառում են շներ, ավազակներ, գողեր, գողերից վախեցած ոստիկաններ, անքուն մտավորականներ, կիսաքուն մուրացկաններ, կանաչ շորով դեղին հագած հանճարներ:

Դիտեք նաև՝

Search