Ի՞նչ քայլեր են հարկավոր երաժշտության արտադրության ոլորտում կայանալու ու մասնագիտական աճ ունենալու համար, ի՞նչ յուրահատկություններ ունի այս դաշտը:
Ցանկացած երաժշտություն, որը գիտենք և սիրում ենք, գոյություն ունի, քանի որ այն անցել է արտադրության գործընթացով՝ անկախ նրանից, թե որքան հայտնի կամ անդերգրաունդային այն կարող է լինել, անկախ նրանից, թե որքան մինիմալիստական կամ մաքսիմալիստական է այն հնչում:
Մարի Ամիրխանյանի «Ինքնորոշում» հեղինակային շարքի այս հանդիպումը նվիրված է երաժշտության արտադրությանը (music production)՝ ստեղծագործական և տեխնիկական գործընթաց, որի միջոցով երաժշտությունը ստեղծվում, ձայնագրվում, վերամշակվում և պահպանվում է այնպես, որ այն տարածվի և ներկայացվի մեզ:
Մասնագիտության ընտրությունը ժամանակակից մարդու առջև դրված կարևորագույն հարցերից մեկն է: «Ինքնորոշում» նախագիծը նվիրված է ժամանակակից մասնագիտություններին և նրանց հոգեբանական նրբություններին: