Play Video
Հեղափոխության օրակարգը. Վահրամ Սողոմոնյան| #իրողություններևհեռանկարներ

Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսյան հեղափոխական շարժումը ընկալվում է որպես քաղաքացիական ինքնակազմակերպման օրինակ: Այն ուներ բազիսային դեմոկրատիայի մի շարք տարրեր՝ արագ մոբիլիզացվող զանգվածներ, ինքնակազմակերպվող բազմազան խմբեր և որոշումների մասնակցային կայացում: Այդուհանդերձ, կարևոր է հասկանալ, թե ինչպես է ձևակերպվում հետհեղափոխական օրակարգը, գաղափարախոսական կողմնորոշիչները և ինչ ուժեր են ազդում այդ գործընթացի վրա: Մինչ օրս Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ երկրորդական է համարում քաղաքական գաղափարախոսությունները և կենտրոնանում է կոռուպցիայի վերացման, իրավական պետության կայացման և շուկայական ազատ մրցակցության ապահովման վրա:

Հայկական հեղափոխությունը, լինելով անցած տասնամյակի քաղաքացիական շարժման վերելքի քանակական և որակական աճի տրամաբանական շարունակությունը, իր մեջ արտացոլում է նաև այդ քաղաքական խմբերի հակազդեցությունը անցած 30 տարիների «մասնավորեցման, ազատականացման և ապակարգավորման» նեոլիբերալ կուրսին: Քաղաքացիական նախաձեռնությունների օրակարգում կարմիր թելի պես անցնում էր սոցիալական արդարության քաղաքական գաղափարը: Թեղուտի դեպքում դա ազգային հարստության և բնական ռեսուրսների արդար տնօրինումն էր, մյուս դեպքերում՝ հանրային տարածքի պահպանման, հանրային ծառայությունների արդար սակագնի, կենսաթոշակային համակարգի մասնավորեցումը թույլ չտալու, հանրային ոլորտում մասնավորի ունեցած գերշահույթների և հանրային կրթության ոլորտի կրճատումը բացառելու հարցերն էին:

Անգլերեն տարբերակը.

Դիտեք նաև՝

Search