2018 թ. հունիս 22-24-ը Երևանում տեղի ունեցավ Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի նախաձեռնած «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը նախաձեռնելիս` Կենտրոնը ելնում էր այն համոզմունքից, որ հայաստանյան հասարակության նկարագրության համար օգտագործվող պաշտոնական դիսկուրսները մեծամասամբ իմիտացիոն բնույթ ունեն և ավելի խճողում, քան բացահատում են երկրում տեղի ունեցող գործընթացների իրական պատկերը։ Ապրիլ-մայիսյան համաժողովրդական շարժումը շատ բան փոխեց հայաստանյան հասարկության կյանքում։ Սոցիալական փակ համակարգը սկսեց բացվել:
Փոխված իրադրության պայմաններում վերանայվեց ու ճշգրտվեց գիտաժողովի օրակարգը: Հիմնական հարցադրումը չվերացավ, բայց կերպափոխվեց՝ խոսքն արդեն Հայաստանում վերջին տարիներին գոյություն ունեցած համակարգի գիտական նկարագրության և բնորոշման մասին էր։ Սրան գումարվեց ևս երկու կարևոր հարց` ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում և ո՞րն է ապագայի այն տեսլականը, որի իրականացմանը պետք է միտված լինեն հայկական հասարակության անելիքները։ Ուստի, գիտաժողովի և սրան զուգահեռ ինտերակտիվ հարթակի ստեղծումը նպատակ ունեն մասնագիտական վերլուծութունների ու շահագրգիռ քննարկումների միջոցով քարտեզագրել հայաստանյան հասարակության տնտեսական, քաղաքական և հանրային իրողություններն ու դրանց զարգացման համար հնարավոր մոդելներ մշակել:
Անգլերե տարբերակը.