Զաքար Դեմիրճյանի ստեղծագործական ճանապարհի, իր «Օձի ապուր» ֆիլմի և անիմացիայի միջոցով պատերազմի թեմային անդրադառնալու մասին զրուցում են «Ռեանիմանիա» փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին և գրաֆիկ նկարիչ, անիմատոր-ռեժիսոր Զաքար Դեմիրճյանը։
Վրեժ Քասունիի հեղինակային POST ReACT հաղորդաշարը նվիրված է հայկական անիմացիայի 85-ամյակին: Հաղորդաշարի հյուրերն են հայ անիմատորներ և ռեժիսորներ, որոնք քննարկում են հայկական անիմացիայի կայացումն ու ներկան՝ համաշխարհային համատեքստում: