Լի Մաքինթայերի «Հետճշմարտություն» գիրքը գրվել է 2018 թվականին և անդրադառնում է վերջին ժամանակահատվածում աշխարհում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին։ 2016 թվականին Օքսֆորդի բառարանը «հետճշմարտություն» (Post-truth) բառը ճանաչել է որպես տարվա բառ:
Հետճշմարտություն բառն արտացոլում է Արևմուտքում տեղի ունեցած այնպիսի քաղաքական իրադարձություններ, ինչպիսիք են Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները և Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած Բրեքսիթի գործընթացը։
Հաղորդաշարը նվիրված է ժամանակակից քաղաքագիտական գրականության մեջ տարածում գտած կոնցեպտներին ու տեսություններին: