Ներկայիս Վանաձորի ո՞ր հատվածն էր բնակեցված պատմական Ղարաքիլիսայում, բնակչությունը ինչո՞վ էր հիմնականում զբաղվում անցյալում և ինչո՞վ՝ այսօր, երբեմնի արդյունաբերական քաղաքը ի՞նչ բացեր ու խնդիրներ ունի ներկայում, պատմում է խաչքարագործ Սերգեյ Դանիելյանը։
«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը: Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին: