«Homo Ludens» հաղորդաշարի «Գնացքի ժամանումը» ֆիլմը ներկայացնում է, թե ինչպես են գրականությունը, գեղանկարչությունը, լուսանկարչությունն ու կինոն պատկերել ու իմաստավորել գնացքն առաջին երկաթուղիների կառուցման շրջանում` նախ իբրև հին ու ավանդական կարգերն ավերող չարիք, արդիության մարմնացում, ապա իբրև հավերժական արքետիպ, իբրև պատերազմի ու դեպի մահ ընթացող կյանքի անկասելիության սիմվոլ։