«Homo Ludens» հաղորդաշարի տասներորդ՝ ըստ Ջոն Միլթոնի պոեմի «Կորուսյալ դրախտ» վերնագրված ֆիլմը ներկայացնում է այգեգործությունն իբրև փիլիսոփայական հայացքների, պոեզիայի, գեղանկարչության ու ճարտարապետության համադրության առանձին արվեստ՝ անդրադառնալով այգիների ծագումնաբանական ու կրոնական խորհրդաբանությանն ու նշանագիտական բովանդակությանը, դաստիարակչական, մշակութային ու քաղաքակրթական նշանակությանն ըստ գրականության, գեղանկարչության ու կինոյի։