Այսօր մենք խոսելու ենք բիզնեսի հիմնաքարերից երկուսի՝ բիզնես գրանցման և հարկային համակարգի ընտրության մասին։ Ցանկացած գործընթաց հաջողում է, եթե դրա մեկնարկը ճիշտ է դրված։ Եթե դու որոշել ես զբաղվել բիզնեսով, դրա տրամաբանական շարունակությունը լինելու է բիզնեսի գրանցումը՝ բերումն օրինական դաշտ, քանի որ դա անհրաժեշտ է Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար։ Դրա համար գոյություն ունեն տարբեր ընթացակարգեր ու տարբերակներ, որոնք կարող են կիրառվել գործնականում՝ ըստ բիզնեսի առանձնահատկությունների։