Այսօր խոսելու ենք սոցիալական ձեռնարկատիրության մասին։ Մահաթմա Գանդին ասում էր․ «Եղեք այն փոփոխությունը, որն ուզում եք աշխարհում տեսնել»։ Սոցիալական ձեռնարկատերերն այն անհատներն են, ովքեր կրում ու առաջ են տանում այդ փոփոխությունները։ Այս դասի ընթացքում կփորձենք հասկանալ, թե ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը, կդիտարկենք որոշ օրինակներ և կքննարկենք, թե որոնք են սոցիալական ձեռնարկատեր դառնալու առաջին քայլերը։