Այսօր կխոսենք Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձնահատկություններից։ Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում ճանաչված են գերակա ոլորտ, քանի որ դրա զարգացման համար առանցքային նշանակություն ունի մարդկային ուղեղը, որը Հայաստանում ստեղծարար է, անվերջ պրպտող։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեզ մոտ զարգանում է 2007 թվականից և այն կարելի է բաժանել փուլերի՝ միջազգային և վերազգային ընկերությունների մուտք, ստարտափերի ձևավորմամբ, բարձր տեխնոլոգիաների և ինժեներական ոլորտի զարգացում։