Play Video
«Վերնագիր». Լիլիթ Իսպիրյան| :դոկուբուն (Ղուկասավան)

Բացի գենետիկ ժառանգությունից, մենք ծնողներից ժառանգում ենք մի շարք կոմպլեքսներ ու նորմեր: Դրանք մեզ են տրվում որպես կյանքի փորձի կայացման նախապայման: Նշված ժառանգությունից ազատագրումը դժվար է տեղի ունենում, քանի որ կա ֆիզիկական և արյունակցական կապվածություն: Անհաղթահարելի է, քանի որ կա սոցիումի հավաստագրումը, ինչի համար էլ չի ընդունվում ազատության ձգտումը: Ազատագրումը տեղի կունենա այն ժամանակ, երբ կգիտակցես, որ ունես սխալվելու իրավունք: Այդ սխալը պատկանում է քեզ ու չի գործում այլ մարդկանց նորմերի սահմաններում՝քո պատասխանատվությամբ: Ի՞նչն է մեզ կապում ծնողներին: Արդյո՞ք այդ կապը չի խանգարում ձևավորվել որպես անհատ: Խանգարում է, եթե այն չի վերածվում առողջ փոխհարաբերությունների:

Ֆիլմի մեթոդը չի կենտրոնանում անձերի ֆիքսման վրա, քանի որ կարծիքները անհատական են և ընդհանուր:

Դիտեք նաև՝

Search