People with Abilities, Երևան, 8 րոպե
Ռեժ.՝ Սոնա Արսենյան
Սինոփսիս.
Ֆիլմի հերոսն է Արտակը, ով չի վախենում «հաշմանդամ» բառից: “People with Disabilities” («սահմանափակ հնարավորություններով մարդիկ») կամ “People with Special Needs” («հատուկ կարիքներով մարդիկ») տոլերանտ տերմինների հետ նա համաձայն չէ, քանի որ շատ լավ գիտակցում է՝ ինքն ամեն ինչ կարող է, իսկ հատուկ կարիքներ ունեն բոլոր մարդիկ:
Արտակը երազում է դառնալ Պարաօլիմպիկ խաղերի չեմպիոն, սակայն, ինչպես ինքն է ասում, նա երբեք պարզապես չի երազում, այլ նպատակ է դնում և հասնում դրան:
Ֆիլմում արտացոլվում է Արտակի ապրած ընդամենը երկու-երեք օրը, սակայն այդ ընթացքում նա հասցնում է աշխատանքի տեղավորվել Դիլիջանի ամենասիրված սրճարաններից մեկում, օտարերկրյա իր ընկերների հետ գնալ Հաղարծինի վանք և երազանք պահել վանքի մոտ աճող ծառի փչակում՝ շատ լավ իմանալով, որ իր երազանքը իրականանալու է: