Մոսկվա, 2017, 6 րոպե
Ռեժ.՝ Մերի Շարոյան
Սինոփսիս
Որտե՞ղ է մեր տունը: Ինչո՞ւ ենք մենք տուն գտնելու հնարավորությունը հայրական ընտանիքից հեռանալու մեջ տեսնում։ Երկաթուղային ռելսեր։ Մոսկվայի պետական համալսարանի ուսանող քսանմեկամյա Դաշան պատմում է մոր հետ իր ունեցած կոնֆլիկտի, իր՝ տնից հեռանալու և ծնողների հետ կապերը խզելու մասին։ Դաշան հաստատում է, որ ինքն այժմ լիովին անտարբեր է։
Հաջորդ տեսարանում հերոսուհին բռնցքամարտի սեկցիայում է։ Մարզիչը սպարրինգ է հայտարարում։ Սկզբում աղջիկները չեն զիջում միմյանց, սակայն քիչ անց հակառակորդուհին առաջ է անցնում։
Վերջին տեսարանում ուսանողական հանրակացարանն է։ Սովետական ժամանակներից մնացած շենքի միանման պատուհաններից ներս տարբեր երիտասարդներ ապրում են տարբեր կյանքերով։ Կարճ հեռախոսազրույց։ Դաշան հանրակացարանից հեռանում է: Ո՞ր է գնում: Տու՞ն: