Ֆիլմը պատմում է երիտասարդ ուսանողի մասին, ով սիրում է զբաղվել ժապավենային լուսանկարչությամբ և ունի լաբորատորիայի ջեռուցման խնդիր: Ֆիլմը ստեղծվել է այն նպատակով, որ դրանից ստացած մրցանակային գումարը օգտագործվի ֆոտոլաբորատորիայի զարգացման վրա: Հեղինակը մտահոգված է նաև իր հասակակիցների գումարային խնդիրներով, որոնք նրանք նույնպես մասամբ լուծում են ֆիլմ նկարելով: Ֆիլմում նկարահանվել են :դոկուբունի առաջին փուլի մրցանակակիր ռեժիսորները, ովքեր պատմում են՝ ինչպես են ծախսել :դոկուբունից ստացած գումարը: