Play Video
Դիլեմա 56. Հայաստանի վրա ռուսական ազդեցության գործիքակազմը․ մաս 1-ին

🔹Ի՞նչ գործոններ նպաստեցին տարածաշրջանում Ադրբեջանի դերի մեծացմանը։
🔹Ինչպե՞ս է ՀԱՊԿ-ի անդամ լինելը Հայաստանին կաշկանդել արտաքին աշխարհի հետ տնտեսական, քաղաքական կամ ռազմական հարաբերություններ հաստատելու հարցում։
🔹Ինչպիսի՞ն է հայ հանրության մեջ Ռուսաստանի հանդեպ տրամադրվածությունը։
🔹Ո՞ր ոլորտներում է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ամենամեծը։
🔹Արդյո՞ք Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք և ռազմավարություն տնտեսական դիվերսիֆիկացիայի և եվրոպական ստանդարտների սննդամթերք և այլ ապրանքներ արտադրելու հարցում։
🔹Ի՞նչ ռիսկեր կարող է պարունակել հայկական ուժային կառույցների սպայակազմի՝ Ռուսաստանում կրթություն ստանալը։
🔹Ինչո՞ւ է կարևոր լյուստրացիան ինքնիշխան երկիր կառուցելու ճանապարհին։

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են քաղաքագետ Նարեկ Մինասյանը, «Իրազեկ քաղաքացի» ՀԿ-ի ծրագրեի համակարգող Դանիել Իոաննիսյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search