Արդյո՞ք Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ չեն հակասում Հայաստան-Իրան փոխհարաբերություններին։
Ռազմավարական ո՞ր հարցերում են Հայաստանի և Իրանի շահերը համընկնում։
Ի՞նչ ազդեցություն են կրել Հայաստան-Իրան հարաբերությունները աշխարհաքաղաքական զարգացումներից։
Ինչո՞ւ Հայաստան-Իրան փոխհարաբերություններում առկա պոտենցիալը ամբողջովին իրացված չէ։
Ինչպիսի՞ն է Իրանի դիրքորոշումը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ։
Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող, իրանագետ Աննա Գևորգյանը, պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ Գեորգի Միրզաբեկյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը: