Հաճախ թվում է, թե գինու հետ հարաբերվելը բարդ է, բայց կան կարևոր նյուանսներ, որոնք հետևելու դեպքում գործընթացը հեշտանում է։ Գինին մեզ է հասել դեռևս անտիկ ժամանակներից, երբ որ այն նախատեսված էր քրմերի, արքունիքի համար։ Մինչդեռ գինին հիմա մեր մշակույթի անբաժանելի մաս է դարձել։ Գինու համտեսը ունի երկու հարթություն՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ։ Օբյեկտիվ հարթությունում գինին մեծամասնության համար նույն կերպ է ընկալվում, որն իր մեջ ներառում է գինու գնահատումը՝ գույնը, բույրը, համը, մինչդեռ սուբյեկտիվի ընկալումը խիստ անհատական է։
Ինչու՞ է ֆենոմենալ հենց խաղողի գինին։ Նախ և առաջ, խաղողը պարունակում է շաքարի մեծ քանակություն, և դրանից պատրաստված ալկոհոլային խմիչքը հիմնականում ունենում է նվազագույնը 11 ալկոհոլ։ Բացի այդ, խաղողը չունի առանձին բույր։ Հետևաբար, գինու բույրը նկարագրելիս այն նմանեցնում ենք ասոցիատիվ դիսկրիպտորներին, որոնք կարող են լինել ծաղկային, ցիտրուսային կամ հատապտղային բույրեր։ Ընդունված է ասել, որ որակյալ գինին տալիս է դաշտ, որը կարող ես անվերջ բացահայտել։ Սակայն, կարևոր է նաև չզբաղվել ինքնախաբեությամբ, քանի որ այս երևույթը հաճախ խիստ սուբյեկտիվ է։