Play Video

Մենք սովոր ենք, որ լրագրողի օրակարգը ոչ թե լրագրողն է ձևավորում, այլ ինքն արդեն պատրաստի օրակարգի հետ գործ ունի: Մեր պետության պես երկրներում լրագրողն ընդամենը իշխանական խավերի հարցերը լուծելու համար ևս մեկ գործիք է: Նույնիսկ լրագրողն ինքն իրեն սուբյեկտ չի համարում, այլ հասկանում է, որ ինքն ինչ-որ մեկի տնտեսական կամ քաղաքական շահերի սպասարկու է:

Լրագրողը հասարակական գործառույթ է իրականացնում, որտեղ ֆինանսավորողը կարևոր դեր ունի, բայց ֆինանսավորողը չպետք է պատվիրատուն լինի: Լրագրությունն ամենաշատը նման է հատուկ ծառայությունների աշխատանքին: Այս երկու ինստիտուցիաները համարյա նույն գործառույթներն են իրականացնում՝ հավաքում են ինֆորմացիա և վերլուծում են: Միակ տարբերությունն այդ ինֆորմացիան հրապարակային դարձնել-չդարձնելու մեջ է: ԱԱԾ-ն այդ ինֆորմացիան գաղտնի է պահում և վերածում միայն փոքր «էլիտային» հասանելի ինֆորմացիայի, իսկ լրագրողները հրապարակում են ամբողջ ինֆորմացիան:

«Մեծ թեմաները» իշխանական գործիքներ են՝ ցեղասպանության թեման, Ղարաբաղի թեման…Ինչու՞մն է այդ տաբու թեմաների հետ աշխատելու վտանգը. երբ որ դու սկսում ես այդ «մեծ» թեման քանդել, դու կրկին սկսում ես իշխանությանը քանդել:

Լրագրության լյուստրացիան պետք է իրականացվի: Ի վերջո պետք է հասկանալ, թե ո՞վ է լրատվամիջոցի իրական ղեկավարը: Հայաստանում սա չի արվում:

Դիտեք նաև՝

Search