Play Video
Արևմտահայ կնոջ խնդիրները ցեղասպանությունից առաջ, ազգային զարթոնքի շրջանում | Աննա Ալեքսանյան

Հայերենում «որբևայրի» բառը մինչև Հայոց ցեղասպանություն վերաբերում էր ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց (ամուսնուն կորցրած մարդ): Հայոց ցեղասպանության տարիներին այս բառն էականորեն փոխվում է. այն բնութագրում է ցեղասպանությունը վերապրած և իր ամբողջ ընտանիքը կորցրած հայ կնոջը:
Այս բառի վերլուծությունը մեզ հնարավորություն է տալիս որոշակի եզրահանգումներ անել Հայոց ցեղասպանության բնույթի (այդ թվում գենդերային) վերաբերյալ: Յուրաքանչյուր ցեղասպանություն որոշակի գենդերային բնույթ ունի, քանի որ հասարակությունները, որտեղ տեղի են ունենում ցեղասպանությունները, որոշակի գենդերային հարաբերությունների մեջ են: Հատկապես ցեղասպանության պես ոճիրների դեպքում հանցագործները, նախապես տեղյակ լինելով այդ հասարակության գենդերային կառուցվածքից, իրականացնում են իրենց հանցագործություններն այնպես, որպեսզի քայքայեն գոյություն ունեցող գենդերային հարաբերությունները և կատարյալ դարձնեն ոչնչացումը:
Հայոց ցեղասպանության դեպքում գործ ունենք երեք օղակի հետ. գլխավոր կազմակերպիչներ, տեղում հրամաններ տվողներ և հանցագործությունները տեղում կատարողներ: Ցեղասպանության ենթարկվածներն իրենց հերթին եղել են պասիվ զոհեր, ակտիվ զոհեր, հանցակիցներ և հանդուրժողներ, որոնք ևս դառնում են հանցակից (սա այն դեպքն է, երբ հասարակությունն իր պասիվությամբ նպաստում է ցեղասպանության իրագործմանը):


20-րդ դարի սկզբում հայ հասարակությունում հայրիշխանություն էր տիրում. ամենակարևոր բանն ընտանիքի պատիվն էր, և այն պահողը տղամարդն էր՝ հայրը, եղբայրը և ամուսինը, և մահմեդական հասարակությունում նույն բարքերն էին տիրում: Իմանալով, որ հայ տղամարդու ներկայությամբ հայ կնոջը նվաստացնելը, առևանգելը, սեռական բռնության ենթարկելը կարող է լրջորեն խաթարել հայ հասրակության մեջ տիրող գենդերային հարաբերությունները, ցեղասպանությունն իրականացնողներն օգտագործել են այս սխեման:

Դիտեք նաև՝

Search