Play Video

2022 թվականին քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվեց Բարի Շարփլեսին, Մորտեն Մելդալին և Քերոլայն Բերտոզիին` մոլեկուլներ ստեղծելու գործիքների վրա աշխատանքի, click-քիմիայի և բիոօրթոգոնալ քիմիայի զարգացման համար։

1997 թվականին Բարի Շարփլեսը առաջարկեց մշակել այնպիսի մեթոդաբանություններ, որոնք թույլ կտան հեշտորեն կառուցել կենսաբանորեն ակտիվ պրեպարատներ, մասնավորապես` դեղորայքային ոլորտում կիրառվող։ Դրա համար նա առաջարկեց նմանակել բնությանը, որը վերցնում է փոքր օղակներ, հետո` կառուցում մեծ ֆրագմենտներ։ Ելնելով դրանից՝ Շարփլեսն առաջարկեց, որ այդ բլոկերը լեգոյի, փազլների նման լինեն, որպեսզի հեշտությամբ հավաքվեն տարբեր տեսակի մոլեկուլներ։ Այս մոտեցումը նա անվանեց click-քիմիա, քանի որ երբ միանում են երկու տարր և ավելի կայուն միացություն դառնում, հենց նման ձայն է առաջանում` քլիք։

Մյուս գաղափարը, որն առաջադրել էր Քերոլայն Բերտոզին, վերաբերում է բիոօրթոգոնալ քիմիային։ Այն ռեակցիայի այնպիսի տեսակ է, որը կարող է իրականացվել հենց բջջում` չխանգարելով բջջի կենսագործունեությանը և թույլ տալով հետևել այդ գործընթացին։

Այս հետազոտությունների օգնությամբ հնարավոր է տարբեր կենսաքիմիական փոխարկումներ ուսումնասիրել, քիմիական նյութերի մեծ շտեմարաններ ստեղծել, հակաքաղցկեղային պրեպարատներ մշակել։ Նման մեծ ազդեցությունն ու նշանակությունն էլ հենց հանգեցրեց Նոբելյան մրցանակի` click-քիմիա եզրույթի ստեղծումից ընդամենը 25 տարի անց:

Դիտեք նաև՝

Search