Այսօր աշխարհում կուտակված միջուկային սպառազինությունների միջոցով հնարավոր է երկրագունդը պայթեցնել մի քանի անգամ: Հարց է առաջանում. ինչու՞ ենք մենք արտադրում մարդկության գոյության համար նման մեծ վտանգ ունեցող զենք:
Պատճառն այն է, որ երբ պետությունները ձեռք են բերում միջուակյին զենք, նրանց սահմանները դառնում են անձեռնմխելի: Այսպիսով նրանք ձեռք են բերում անկախության և անվտանգության երաշխիքներ: Այսօր միջուկային զենք ունեցող երկրները այն երկրներն են, որոնք հաղթել են 2-րդ աշխարհամարտի ժամանակ, ինչպես նաև այն երկրները, որոնք մինչև 1967թ. արդեն հասցրել էին ստեղծել միջուակյին զենք, և երբ ստորագրվեց միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, նրանք արդեն ունեին այդ զենքը: Այդ պայմանագրով ձեռք բերվեց համաձայնություն այն մասին, որ այլևս որևէ պետություն իրավունք չունի ձեռք բերել միջուկային զենք: Սակայն գտնվեցին պետություններ, որոնք անցան այդ ռուբիկոնը և զանցեցին այդ համաձայնագիրը՝ ձեռք բերելով միջուկային զենք: Այդ պետությունների թվում են Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը: Այս երկրները նաև չեն ստորագրել միջուկային զենքի չտարածման պայմանագիրը:
Միջուկային զենքը զսպում է պետություններին, որպեսզի նրանք զերծ մնան համաշխարհային պատերազմ սկսելուց, քանի որ միջուկային զենքի կիրառությունը կարող է դառնալ մարդկային քաղաքակրթության կործանման պատճառ: Այսօր միջազգային անվտանգության հիմնական սպառնալիքներից է դարձել ահաբեկչությունը: Փորձենք պատկերացնել՝ ինչ տեղի կունենա, եթե որևէ երկրի միջուկային զենք հայտնվի ինչ-որ ահաբեկչական խմբի ձեռքում: Մարդկությունը պետք է շարունակի պայքարել և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել միջուկային զենքի ստեղծման, զարգացման և տարածման դեմ: