Աշխարհի մի շարք քաղաքներում՝ Լոս Անջելեսում, Վանկուվերում, Սան Ֆրանցիսկոյում, Նյու Յորքում, Դուբայում և այլն, աղբի գոյացումը հնարավորինս նվազեցնելու հավակնոտ ծրագրեր կան:
Թափոնների վերաբերյալ գոյություն ունի հայտնի 3R կոնցեպտը՝ reduce, reuse, recycle (կրճատել, վերաօգտագործել, օգտահանել): Կրճատումն իրականացվում է հիմնականում քաղաքականության գործիքների միջոցով: Օրինակ, 2011 թվականին Զանզիբարում արգելվեց պլաստիկ տոպրակների օգտագործումը:
Անցած տարի Հայաստանում նույնպես նախաձեռնվեց մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների աստիճանական կրճատումը, որի վերջնական նպատակն այդ տոպրակներից հրաժարվելն է:
Վերաօգտագործումն այլ անձանց կողմից թափոն համարվող նյութերի օգտագործումն է այլ նպատակով:
Աղբավայրերում հայտնվող թափոնների քանակը կրճատելու համար աղբը տեսակավորվում է, ինչից հետո այն ուղարկվում է վերամշակման գործարաններ: Այնտեղ թափոններն առանձնացվում են իրարից մարդկանց կողմից կամ ավտոմատացված եղանակով: