Հետաքրքիր է հայ երգիծանկարչության զարգացման պատմությունը, որովհետև այն գրեթե զուգահեռաբար է զարգացել եվրոպական՝ մասնավորապես ֆրանսիական և անգլիական երգիծանկարչության հետ: Այս նույն ժամանակ Օսմանյան կայսրության տարածքւմ հիմնադրվում է առաջին երգիծաթերթը՝ «Շատախոս մարդու երգիծաթերթը»: Այս թերթը հիմնադրվել է 1852թ.-ին, իսկ հիմնադիրը, խմբագիրը և նկարիչն էր Հովսեփ Վարդանյան փաշան: Վերջինիս հաջորդել է Նշան Բերբերյանը: Երբ ես ուսումնասիրում էի Թուրքիայի տարածքում երգիծանկարչության զարգացման պատմությունը հենց թուրքական աղբյուրներից, հանդիպեցի պատմության մի հետաքրքիր բաժանման. նրանք երգիծանկարչության պատմությունը բաժանում են հետևյալ փուլերի. առաջին քսան տարին առանձնացնում են՝ վերնագրելով «Հայկական երգիծանկարչության արվեստը Օսմանյան կայսրության տարածքում»: Սրանից հետո միայն 1872թ.-ին սկսվում է թուրքական երգիծանկարչության պատմությունը: