Վիրուսային հիվանդությունները մեզ հայտնի են շատ վաղ ժամանակներից: Օրինակ` Լոնդոնի պատմության թանգարանում կա եգիպտական մի հին պապիրուս, որին պատկերված է հենակին հենված մի երիտասարդ, ում ոտքն ամբողջությամբ չորացած է: Ենթադրվում է, որ դա վիրուսային հիվանդություն ունեցող երիտասարդի պատկեր է, իսկ պապիրուսը մոտ 5 հազար տարվա վաղեմության է:
Վիրուսն իր վարքագծով մակաբույծ է, որն օգտվելով այլ կենդանական համակարգի կենսաքիմիական ինչ-որ կառույցներից ստիպում է, որ դրանք աշխատեն ի օգուտ իրեն` վերարտադրելով իրեն: Վարքի տեսանկյունից այն մաքուր մակաբույծ է և ունի նույն վարքը, ինչը որ ունեն այլ նման միկրոօրգանիզմներ:
Ժամանակին վիրուսները եղել են բջջի ինչ-որ գենետիկական նյութի որոշակի էլեմենտներ, որոնք ինչ-որ մի մեխանիզմով դուրս են եկել բջջից և որոշակի ինքնուրույնություն են ստացել:
Օրինակ` գրիպը, որ վիրուսային ծագման հիվանդություն է, միայն գրիպից ամբողջ մարդկության պատմության ընթացքում մահացել է ավելի շատ մարդ, քան բոլոր պատերազմները միասին վերցրած: